Երկու ահաբեկչություն Եմենում. կան զոհեր

Մահապարտը ներխուժել է...
yemen

Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում այսօր երկու պայթյուն է տեղի ունեցել, այս մասին հաղորդում է «Al Arabiya»-ն:

Մահապարտը ներխուժել է Ադենի քրեական հետախուզության աշխատակազմի գրասենյակ եւ պայթեցրել իրեն, որից հետո շենքում հրդեհ է բռնկվել: Տուժածների կամ զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է:

Դեպքից կարճ ժամանակ առաջ նմանատիպ ահաբեկչություն էլ տեղի է ունեցել Ադենի անվտանգության վարչությունում: Արդյունքում մահացել է Եմենի 5 զինծառայող, մի քանի մարդ վիրավորվել է:

Հիշեցնենք, որ Եմենում կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև ռազմաքաղաքական հակամարտությունը 2014 թվականից մինչ այսօր շարունակվում է:

*

*