Եգիպտոսում հարձակման զոհերի թիվը հասել է 305-ի

Նոյեմբերի 24-ին մզկիթի վրա զինյալների հարձակման զոհերի թիվը հասել է 305-ի։
egiptos-hardzakum

Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում նոյեմբերի 24-ին մզկիթի վրա զինյալների հարձակման զոհերի թիվը հասել է 305-ի, որոնցից 27-ը երեխաներ են, տուժել են եւս շուրջ 130-ը:

Ավելի վաղ հայտնել էին, որ մզկիթի վրա զինյալների գրոհի հետեւանքով զոհվել Է 200, տուժել 130 մարդ: Մզկիթի վրա հարձակումը կատարվել է Հյուսիսային Սինայի մայրաքաղաք Էլ Արիշայից 30 կիլոմետր արեւմուտք գտնվող էր Ռաուդա բնակավայրում՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:

*

*