Սուսերամարտիկ Յանա Եգորյանը՝ Պուտինի վստահված անձ

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հաստատել է Պուտինի վստահված անձանց ցուցակը:
yana-yegoryan

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն սուսերամարտիկ Յանա Եգորյանը 2018 թվականի ՌԴ նախագահական ընտրություններում կլինի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հաստատել է Պուտինի վստահված անձանց ցուցակը: Այն բաղկացած է 259 անձանցից: Ցուցակում են նաեւ կինոռեժիսոր Կարեն Շախնազարովը, երգչուհիներ Պոլինա Գագարինան, Դիանա Գուրցկայան, դերասան Միխային Բոյարսկին, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և այլք:

*

*