Սլովակիայում սպանվել է հետաքննող լրագրող Յան Կուցյակը

Սպանվել է հետաքննությամբ զբաղվող 27-ամյա լրագրող...
yan-kucyak

Սլովակիայում սպանվել է հետաքննող լրագրող, 27-ամյա Յան Կուցյակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Սլովակիայի ոստիկանության պետ Տիբոր Գասպարը նշել է, որ Կուցյակը և նրա գործընկերուհին  հայտնաբերվել են սպանված փետրվարի 25-ին՝ Բրատիսլավայից 65 կմ հեռավորության վրա գտնվող Վելկա-Մակա քաղաքում գտնվող իրենց տանը:

Գասպարը տեղեկացրել է, որ սպանությունն «ամենայն հավանականությամբ կապված է Կուցյակի կողմից իրականացվող հետաքննության հետ»:

Կուցյակն աշխատել է Aktuality.sk կայքի խմբագրությունում: Նրա վերջին հոդվածը, որը հրապարակվել է փետրվարի 9-ին, նվիրված է եղել հարկային խարդախությանը՝ կապված Բրատիսլավայում շքեղ բնակելի համալիրի հետ:

*

*