Յակուտիայում պատժում են ներգաղթյալներին

Ներգաղթյալներին վերաբերող օրենքի խստացումը պայմանավորված է միջադեպով:
yakutia

Յակուտիայում ներգաղթյալներին արգելվել է զբաղվել առեւտրով, սննդամթերք, խմիչքներ եւ հագուստ արտադրել, ուղեւորներ տեղափոխել: Յակուտիայի ղեկավար Աիսեն Նիկոլաեւը չորեքշաբթի ստորագրել է հրամանագիրը:

Օտարերկրացիների աշխատանքի վրա սահմանված արգելքն անդրադարձել է տնտեսական գործունեության 33 տեսակների վրա, որոնք ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ՝ գյուղատնտեսություն եւ անտառային տնտեսություն, որսորդություն, առեւտուր, ուղեւորափոխադրումներ, վերամշակող արդյունաբերություն, շինարարություն, հյուրանոցային եւ գիտա-տեխնիկական գործունեություն, անշարժ գույքի գործարքներ, սոցիալական ծառայություններ, կրթական եւ առողջապահական ոլորտներ:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Յակուտսկում ներգաղթյալների դեմ բազմահազարանոց ցույց էր անցկացվել այն բանից հետո, երբ Ղրղզստանից եկած աշխատանքային միգրանտները բռնաբարել են տեղացի մի կնոջ: Ներգաղթյալներին վերաբերող օրենքի խստացումը պայմանավորված է այս միջադեպով:

*

*