Ղրղզստանում՝ Չինաստանի դեսպանատան մոտ, պայթյուն է որոտացել. կա մեկ զոհ, 3 վիրավոր

Այսօր առավոտյան անհայտ անձը պայթուցիկներով լի ավտոմեքենայով փորձել է ճեղքել դեսպանատան դարպասները, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել:
xrxzstan

Ղրղզստանում՝ Չինաստանի դեսպանատան մոտ, պայթյուն է որոտացել. առնվազն մեկ մարդ է զոհվել, 3-ը վիրավոր են: Ղրղզստանի իրավապահ մարմինների նախնական տվյալներով, այսօր առավոտյան անհայտ անձը պայթուցիկներով լի ավտոմեքենայով փորձել է ճեղքել դեսպանատան դարպասները, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել:

Ղրղզստանի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ավտոմեքենայում գտնվող անձը մահացել է տեղում: Նրա ինքնությունը պարզվում է: Վիրավորները դեսպանատան անվտանգության աշխատակիցներն են: Նրանք Ղրղզստանի քաղաքացիներ են: Չինացի դիվանագետների թվում տուժածներ չկան, բայց դեսպանատան դարպասները վնասվել են: Իսկ ականատեսների խոսքով, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ այն լսվել է մայրաքաղաք Բիշքեկի ամբողջ հարավային շրջանում:

*

*