Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը մեղադրվում է սպանության մեջ

Հնարավոր է՝ նախկին նախագահը ցմահ ազատազրկման դատապարտվի
almazbek-atambaev

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանք է առաջադրվել: Սպանությունից բացի նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, պատանդներ վերցնելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Հնարավոր է՝ նախկին նախագահը ցմահ ազատազրկման դատապարտվի:

Հիշեցնենք, որ ի սկզբանե կոռուպցիայի մեջ մեղադրվող եւ անձեռնմխելիությունից զրկված Աթամբաեւը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին՝ մոտ մեկ օր տեւած հատուկ գործողությունից հետո: Աթամբաեւն իր աջակիցների հետ զինված դիմադրություն էր ցույց տվել ուժայիններին:

Անկարգությունների ժամանակ զոհվել էր մեկ, տուժել՝ 139 մարդ:

*

*