Ղազախստանում ուղեւորատար ավտոբուս է այրվել․ 52 մարդ զոհվել է

Ավտոբուսում եղել է 54 ուղեւոր․․․
vtar-hrdeh-xazaxstan

Ղազախստանում 52 մարդ է զոհվել ուղեւորատար ավտոբուսի հրդեհի հետեւանքով․ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10։30-ին, Երեւանի ժամանակով՝ 8։30-ին։ Ավտոբուսում եղել է 54 ուղեւոր եւ 2 վարորդ։

Ավտոբուսը ուղեւորվում էր Ռուսաստան։ Բոլոր զոհերը Ուզբեկստանի քաղաքացիներ են։

*

*