WSJ. Գերմանիան հրաժարվում է Ռուսաստանին «ագրեսոր» համարել՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ

Գերմանիան որոշել է իր զինված ուժերի թիվն առաջիկա յոթ տարում 7.000 զինվորով ավելացնել, սակայն դա ոչ մի կապ չունի «հիմնական ռազմական խնդրի»՝ Ռուսաստանի հետ։
merkel-putin

Գերմանիան որոշել է իր զինված ուժերի թիվն առաջիկա յոթ տարում 7.000 զինվորով ավելացնել, սակայն դա ոչ մի կապ չունի «հիմնական ռազմական խնդրի»՝ Ռուսաստանի հետ։

The Wall Street Journal-ի հոդվածագրի խոսքով, Գերմանիայի պաշտպանության նախարարությունը խուսափում է Ռուսաստանը «ագրեսոր» երկիր անվանել, իսկ նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ իրենց բանակն ընդլայնվելու է «ոչ մեծ մասշտաբներով»՝ չնայած Կրեմլի «սպառնալիքին»՝ Կալինինգրադի մարզում Իսկանդեր հրթիռներ տեղակայելու մասին։

Ստացվում է, որ ՆԱՏՕ-ն հայտարարում է «ռուսական ագրեսիայի» մասին, որին պետք է հակադարձել, իսկ դաշինքի անդամ Գերմանիան հրաժարվում է Ռուսաստանը ճանաչել որպես այդպիսին, միաժամանակ հայտարարում է «միջազգային ասպարեզում ավելի վճռորոշ դեր ստանձնելու» մասին։

WSJ-ը նաեւ ներկայացնում է հարցման արդյունքներ, որոնց համաձայն գերմանացիների 56% տոկոսը Ռուսաստանից ռազմական վտանգ չեն զգում եւ համաձայն չեն նրա դեմ պատժամիջոցներ կիրառելուն։ Իսկ 57% տոկոսը դեմ է եղել, որ գերմանական զորքը ռուսական ագրեսիայից պաշտպանի անգամ Լեհաստանը կամ մերձբալթյան երկրերը։

*

*