2018-ին WhatsApp-ը կդադարեցնի աշխատանքն առանձին սմարթֆոններում

Համակարգերին աջակցելուց հրաժարվելը տեղի կունենա աստիճանաբար
whatsapp

«WhatsApp» ծառայության ստեղծողները 2018 թ.-ից կհրաժարվեն առանձին գործառական համակարգերի աջակցությունից: Այս մասին հայտնել Է International Business Times-ը:

Նշվում Է, որ հունվարի 1-ից մեսենջերը չի աշխատելու այն սմարթֆոններում, որոնց վրա տեղադրված Է «ОС Windows 8.0» եւ ավելի վաղ տարբերակներ, ինչպես նաեւ «BlackBerry OS» կամ «BlackBerry 10»:

Ընկերությունում ճշտել են, որ այս համակարգերին աջակցելուց հրաժարվելը տեղի կունենա աստիճանաբար, սակայն մոտ ժամանակներս ծառայության շատ գործառույթներ անհասանելի կդառնան մի շարք սարքերի համար: Նաեւ հաջորդ տարի պլանավորվում Է դադարեցնել աջակցությունը «Nokia S40»-ին եւ «S60»-ին, իսկ մինչեւ 2020 թվականը այն սմարթֆոններին, որոնք աշխատում են «Android 2.3.7»-ի եւ ավելի հին բազայի վրա:

*

*