Չինաստանում արգելափակել են WhatsApp-ը

Ավելի վաղ երկրի իշխանություններն արգելափակել էին նաև «Facebook» սոցիալական ցանցը և Instagram-ը:
whatsapp

Չինաստանում արգելափակել են «WhatsApp» մեսենջերը Չինաստանի կոմունիստական կուսակցության ՝ հոկտեմբերի 18-ին նշանակված 19-րդ համագումարի նախաշեմին: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը:

Ավելի վաղ WhatsApp-ի աշխատանքում գրանցվել են ժամանակավոր խափանումներ: Հուլիսին անհասանելի է դարձել տեսաչաթի գործառույթը, անհնար է եղել փոխանցել ֆայլեր, պատկերներ և ձայնային հաղորդագրություններ:

Ավելի վաղ երկրի իշխանություններն արգելափակել էին նաև « Facebook» սոցիալական ցանցը և Instagram-ը:

*

*