Walmart առևտրի կենտրոնում կրակ բացած անձը սպանվել է

BBC-ն` քաղաքի ոստիկանությանը վկայակոչելով, պատանդները այժմ անվտանգ են: Ոստիկաններից երկուսը վիրավորվել են:
walmart

Tert.am— ԱՄՆ Տեխաս նահանգի Ամարիլլո քաղաքի Walmart առևտրի կենտրոնում կրակ բացած և պատանդ վերցնելու մեջ կասկածվող զինված անձը սպանվել է ոստիկանական գործողությունների ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` քաղաքի ոստիկանությանը վկայակոչելով, պատանդները այժմ անվտանգ են: Ոստիկաններից երկուսը վիրավորվել են:

Լրատվամիջոցների հաղորդմամբ` սուպերմարկետի մոտակա փողոցները փակված են եղել, իսկ շենքը տարհանվել է:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր` անհայտ զինված անձը կրակ էր բացել խոշորագույն ցանցի կենտրոններից մեկում:

Մեկ Մեկնաբանություն
  • Walmart առևտրի կենտրոնում կրակ բացած անձը սպանվել է — Armenian National Committee of America
    15 июня 2016 at 00:00

    […] Source: Yerkir Media Link: Walmart առևտրի կենտրոնում կրակ բացած անձը սպանվել է […]

  • *

    *