ՎԶԵԲ-ը ՌԴ-ում գործող հինգ գրասենյակ է փակում

Կփակվեն ՎԶԵԲ-ի՝ Եկատերինբուրգում, Ռոստովում, Վլադիվոստոկում և Սամարայում գործող գրասենյակները:
vzeb

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2018 թվականին Ռուսաստանում գործող իր 7 ներկայացուցչությունից 5-ը կփակի: Այդ մասին հայտարարել է Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրներում ՎԶԵԲ ավագ խորհրդական Անտոն Ուսովը: 

«Քանի որ 2014 թվականի ամռանից բանկը Ռուսաստանում ակտիվ ներդրումներ չի իրականացնում՝ որոշվել է փակել մի շարք գրասենյակներ»,- ասել է նա:

Մասնավորապես, կփակվեն ՎԶԵԲ-ի՝ Եկատերինբուրգում, Ռոստովում, Վլադիվոստոկում և Սամարայում գործող գրասենյակները:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները