Վրաստանը Սաակաշվիլիի ձերբակալման և հանձման հարցով դիմել է Ուկրաինային

«Վրաստանի դատախազությունը երաշխավորել է, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին չէ»:
saakashvili1

Վրաստանը Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի 3-րդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալման և արտահանձման հարցով դիմել է Ուկրաինայի իշխանություններին:

Ըստ Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Սերգեյ Պետուխովի՝ Վրաստանի դատախազությունը երաշխավորել է, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին չէ ու Սաակաշվիլին պատասխանատվություն չի կրի այն հանցանքների համար, որոնք նշված չեն Վրաստանի ներկայացրած հարցման մեջ:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին 2015 թվականին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու պատճառով, իսկ այս տարվա հուլիսի 26-ին նա զրկվեց արդեն Ուկրաինայի քաղաքացիությունից:

Այսուհանդերձ, Սաակաշվիլին իրեն համարում է ուկրաինացի և հայտարարել է, որ «ես դեռ կվերադառնամ» այդ երկրի քաղաքականություն:

*

*