Վրաստանը կարող է ԱՄՆ-ից պահանջել Սաակաշվիլիի արտահանձնումը

«Մեզ հարկավոր կլինի այդ երկրի հետ վարել իրավական կոնսուլտացիաներ...»
saakashvili

Վրացական կողմը կարող է պահանջել հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումը ԱՄՆ-ից, ինչի մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Սաակաշվիլին, որին անցած շաբաթ զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, գտնվում է ԱՄՆ-ում: Օդեսայի մարզի նախկին ղեկավարը հայտարարել է, թե մտադիր է Ուկրաինա վերադառնալ առաջին իսկ հնարավորության դեպքում:

«Եթե դա լինի Ուկրաինան, ուր նա խոստանում է վերադառնալ, ապա մենք այդ ուղղոթյամբ սպառել ենք ընթացակարգերը: Ուստի, եթե Ուկրաինան քաղաքական կամք դրսեւորի, ապա այդ երկիրը կարող է որոշում ընդունել Սաակաշվիլիին հանձնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է այլ պետությունների, օրինակ, ԱՄՆ-ին, եթե նախկին նախագահը մնա այնտեղ, ապա մեզ հարկավոր կլինի այդ երկրի հետ վարել իրավական կոնսուլտացիաներ, այդ թվում՝ բանակցություններ եւ արտահանձնման հետ կապված համաձայնագիր»,- ասել է Ծուլուկիանին, որկ խոսքը փոխանցել է Վրաստանի Առաջին ալիքը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

*

*