Վրաստանն ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ

«Մենք ամբողջությամբ աջակցում ենք Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին...»
nato-vrastan

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Վրաստանն ապագայում կդառնա դաշինքի անդամ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ամբողջությամբ աջակցում ենք Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մեր առաջնորդները դա երեկ հաստատել են, մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ՝ անդամակցությունը նախապատրաստելու համար»,- ասել է Ստոլտենբերգը՝ հիշեցնելով, որ դաշնակիցները համատեղ հայտարարությունում ճանաչել են Վրաստանի առաջընթացը բարեփոխումների անցկացման հարցում:

*

*