ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սեւամորթի հերթական սպանության դեպքը բողոքի մեծ ալիք է բարձրացրել

Միացյալ Նահանգներում ցույցեր են՝ սեւամորթ տղամարդկանց սպանության առնչությամբ:
amn-cuyc

Միացյալ Նահանգներում ցույցեր են՝ սեւամորթ տղամարդկանց սպանության առնչությամբ:

Երեքշաբթի գիշերը Լուիզիանա նահանգում, համացանցում տարածված տեսանյութի համաձայն, երկու ոստիկան, 37-ամյա սեւամորթ տղամարդու հետ վիճաբանության ժամանակ, գետնին են գցել նրան, որից հետո ոստիկաններից մեկը կրակել է տղամարդու վրա:

Չորեքշաբթի Մինիսսոտա նահանգում ոստիկանը մահացու հրազենային վիրավորում է հասցրել 32-ամյա տղամարդուն: Նա ընկերոհու եւ երեխայի հետ մեքենայով երթեւեկելիս է եղել, երբ ոտիկանը կանգնեցրել է նրանց՝ կոտրված լուսարձակի պատճառով: Մինչ սպանությունը, տղամարդն ասել է ոստիկանին, որ զենք կրելու լիազորագիր ունի: Նրա ընկերուհու խոսքով, ոստիկանը կրակել է, երբ տղամարդն իր լիազորագիրն էր վերցնում՝ ցույց տալու համար:

Սպանությունների գործով հետաքննություն է տարվում: Երկու նահանգներում էլ ցուցարարներն արդարություն են պահանջում:

*

*