Volkswagen-ի ղեկավարությունը մտափոխվել է

Թուրքիայում գործարանի կառուցումը հետաձգվում է. ներդրումների վերաբերյալ պայմանագիրը դեռ չի ստորագրվի
volsvagen

Ավտոմոբիլներ արտադրող գերմանական Volkswagen ընկերությունը հետաձգել է Թուրքիայում մեկ միլիարդ 400 միլիոն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ պայմանագրի ստորագրումը:

Հաղորդվում է, որ ընկերությունը որոշել էր Թուրքիայի Մանիսա նահանգում գործարան կառուցել: Բայց Սիրիայում թուրքական բանակի գործողությունների մեկնարկից հետո, Volkswagen-ի ղեկավարությունը չի շտապում ներդրումներ կատարել Թուրքիայում:

*

*