Volkswagen-ն ընդունել է ԱՄՆ օրենքեների խախտման մեղքը եւ պատրաստ է վճարել

Ավտոմոբիլներ արտադրող Volkswagen-ը համաձայնել է 4,3 միլիարդ դոլար վճարել ԱՄՆ-ին։
Volkswagen
Ավտոմոբիլներ արտադրող Volkswagen-ը համաձայնել է 4,3 միլիարդ դոլար վճարել ԱՄՆ-ին «Էմիսիոն սկանդալի» կարգավորման համար, տեղեկացնում է BBC-ին:
Գերմանական ընկերությունը նաեւ հայտարարել է, որ ընդունում է ամերիկյան մի քանի օրենքների խախտման մեղքը:
Volkswagen-ի ներկայացուցիչները հայտնել են, որ գտնվում են Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության եւ Մաքսային ծառայության հետ հաշտության համաձայնագրի շուրջը բանակցությունների ավարտական փուլում:
Ամփոփիչ համաձայնագիրը դեռ պետք է պաշտոնապես հավանության արժանանա ընկերության ղեկավարների եւ դիտորդական խորհրդի կողմից, սպասվում Է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին:
4,3 միլիարդ դոլար գումարի տուգանքները նշանակում են, որ, ընդհանուր առմամբ, ընկերության՝ սկանդալի հետ կապված ծախսերը կգերազանցեն 19,2 միլիարդ դոլարը:
Մինչ այդ Volkswagen-ը համաձայնության էր եկել 15 միլիարդ դոլար վճարումների շուրջը՝ ԱՄՆ-ի բնապահպանական իշխանությունների եւ ավտոմոբիլների տերերի հետ վեճի կարգավորման համար:
Սկանդալը բորբոքվեց 2015 թվականի սեպտեմբերին, երբ ԱՄՆ-ի իշխանությունները Volkswagen-ին մեղադրեցին ընկերության արտադրած դիզելային ավտոմոբիլներից արտանետվող գազերի վերաբերյալ տվյալների նենգափոխման մեջ:
Հենց ընկերության տվյալներով՝ թեսթավորման արդյունքների կեղծումը վերաբերել է դիզելային շարժիչներով 11 միլիոն ավտոմեքենաների ամբողջ աշխարհում:

*

*