ԱՄՆ-ում 9 մլն լիտր վիսկի է այրվել

2 պահեստներում հրդեհ է բռնկվել կայծակի հարվածի հետեւանքով:
viski

Միացյալ Նահանգների Կենտուկի նահանգում 9 միլիոն լիտր վիսկի է այրվել: Ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող Jim Beam ընկերության ներկայացուցչի խոսքով` 2 պահեստներում հրդեհ է բռնկվել կայծակի հարվածի հետեւանքով:

Հրշեջներից մի քանի ժամ է պահանջվել հրդեհը վերահսկողության տակ վերցնելու եւ հետագա տարածումը կանխելու համար: Այս ընկերության վնասը կարող է հասնել 300 միլիոն դոլարի:

*

*