Վիետնամի բնակելի համալիրում բռնկված հրդեհի զոհ է դարձել13 մարդ

Հրդեհը սկսվել Է ստորգետնյա կայանատեղում վաղ առավոտյան։
vietnam-hrdeh2

Առնվազն 13 մարդ Է զոհվել, եւս գրեթե 30-ը՝ վնասվածքներ ստացել Վիետնամի Հոշիմին քաղաքի բազմահարկ բնակելի համալիրում բռնկված հրդեհից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Associated Press-ին։

Բնակելի համալիրը գտնվում Է Հոշիմինի հարավում եւ ներառում Է 14-ից մինչեւ 20 հարկ բարձրությամբ երեք շենք, որոնցում գտնվում Է ավելի քան 700 բնակարան:

Հրդեհը սկսվել Է ստորգետնյա կայանատեղում վաղ առավոտյան։

*

*