Անհայտ անձինք Վիեննայում հարձակվել են եկեղեցու վրա

Հարձակվողները կողոպտել են եկեղեցու այցելուներին
vienna-hardzakum

Անհայտ անձինք Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ 21-րդ թաղամասում, հարձակվել են եկեղեցու վրա, ինչի հետևանքով կան տուժածներ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հաղորդել է Վիեննայի ոստիկանությունը:

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ հարձակվողները կողոպտել են եկեղեցու այցելուներին և փախել հանցագործության վայրից: Ներկա դրությամբ քաղաքում հայտարարվել է «ձերբակալման գործողություն»:

Եկեղեցուն հարակից փողոցները փակ են, ոստիկանությունը որոնում է երկու հանցագործներին:

*

*