Մոսկվայի մետրոյում հարբած տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ. կան տուժածներ

Վիճաբանության պատճառն ու մանրամասներն առայժմ չեն հաղորդվում
krakoc

Մոսկվայի մետրոյում 30-ամյա տղամարդը տրավմատիկ ատրճանակից կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Այս մասին հաղորդում  է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ տղամարդն այդ քայլին է դիմել իրավապահների հետ ծագած կոնֆլիկտի պատճառով:

Միջադեպի արդյունքում տուժել  է  մի քանի ոստիկան, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Տղամարդը ձերբակալվել է, հայտնի է, որ վերջինս գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

*

*