Վենետիկում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել

Նոյեմբերի 13-ին քաղաքում ջրի ամենաբարձր մակարդակը գերազանցել Է 140 սանտիմետրը:
venetik,-jrhexex

Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով: «Նախարարների խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Վենետիկում արտակարգ դրություն սահմանելու մասին: Քաղաքի եւ նրա բնակիչների կարիքների համար տրամադրվել է 20 միլիոն եվրո»,- «Թվիթերի» իր Էջում գրել Է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

Նոյեմբերի 13-ին քաղաքում ջրի ամենաբարձր մակարդակը գերազանցել է 140 սանտիմետրը: Հեղեղման ընթացքում ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը։

*

*