13:34 - 13.01.2018
1171 Դիտում
Վենեսուելայի Մերիդա նահանգում սննդի պակասի պատճառով տեղի ունեցող կողոպուտների և բողոքի ցույցերի հետեւանքով մահացել է առնվազն 4 մարդ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է նահանգապետ Ռամոն Գևարան:
«4 անձ մահացել է, ավելի քան 15-ը վիրավոր են, ձերբակալվել է 12 մարդ»,- հայտնել է Գևարան:
Նա տեղեկացրել է, որ Մերիդա նահանգում մարդիկ մտել են ֆերմաներ և կոտորել են 200 գլուխ անասուն՝ որպես պատճառ նշելով սովը: Բացի այդ, կողոպտվել են մթերքներ տեղափոխող 12 բեռնատար: