Միայն նոր ընտրությունները թույլ կտան բավարարել Վենեսուելայի ժողովրդի շահերը. Մերկել

«...նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընտրություններն ազատ չէին»
venesuela (1)

Գերմանիայի իշխանությունները գտնում են, որ միայն նոր նախագահական ընտրությունները կկարողանան բավարարել Վենեսուելայի ժողովրդի շահերը: ԳԴՀ-ն պատրաստ է ավանդ ներդնել այդ երկրում էսկալացիա թույլ չտալու գործում: Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մեր գնահատականն այն է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընտրություններն ազատ չէին»,-ասել է նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բեռլինում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

«Բնականաբար, մենք պատրաստ ենք ավանդ ներդնել այն բանում, որ գործը չհասնի էսկալացման, այլ որ Վենեսուելայի ժողովուրդը կարողանա հասնել իր շահերի բավարարման»,-նշել Է Մերկելը:

«Դա, ըստ մեզ, կարող է հաջողվել միայն նոր ընտրությունների միջոցով»,-հավելել է նա:

*

*