Փարիզը, Մադրիդը եւ Բեռլինը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին 8 օր ժամանակ են տվել

Վենեսուելայում նախագահի նոր ընտրություններ նշանակելու համար․․․
venesuela (1)

Փարիզը, Մադրիդը եւ Բեռլինը 8 օր ժամանակ են տվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ երկրում նախագահի նոր ընտրություններ նշանակելու համար: Հակառակ դեպքում խոստացել են ընդդիմադիր գործիչ Խուան Գուաիդոյին պաշտոնապես նախագահ ճանաչել:

Այսպիսի հայտարարություններ գրեթե միաժամանակ արել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եւ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտին Ֆիցը:

Հիշեցնենք, որ Հայաստանը մինչ այս պահը հստակ իր աջակցությունը չի հայտնել ոչ Մադուրոյին, ոչ էլ Գուաիդոյին: Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հույս է հայտնել, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վենեսուելայում տեղի ունեցող վայրիվերումներին Հայաստանը հետեւում է, բայց այնտեղի քաղաքական ճգնաժամը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ որեւէ աղերս չունի․ ի տարբերություն Վենեսուելայի՝ Հայաստանում ամեն բան տեղի է ունեցել Սահմանադրության շրջանակներում ու առանց զոհերի:

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*