Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին բախումների հետևանքով ավելի քան 285 մարդ է վիրավորվել

Տուժածներից 255-ը վենեսուելացիներ են, 30-ը` կոլումբացիներ...
venesuela-kolumbia (1)

Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին փետրվարի 23-ին բախումների հետևանքով ավելի քան 285 մարդ է վիրավորվել:

Տուժածներից 255-ը վենեսուելացիներ են, 30-ը` կոլումբացիներ, նրանցից 37-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Ավելի վաղ, Վենեսուելայի անվտանգության ուժերը փորձել են ցրել Կոլումբիայի եւ Վենեսուելայի քաղաքացիներին, որոնք հավաքվել էին Սիմոն Բոլիվարի անվան կամրջի վրա` մասնակցելու մարդասիրական օգնության փոխանցմանը:

Բախումների ընթացքում Վենեսուելայի ոստիկանները հրդեհել են Կոլումբիայի սահմանին Տաշիր նահանգում մարդասիրական օգնությամբ լցված 3 բեռնատար: Զոհվել է 4 մարդ:

Ներկայումս Բրազիլիայի եւ Կոլումբիայի հետ Վենեսուելայի սահմանը փակ է նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշմամբ:

Փետրվարի 23-ին Նիկոլաս Մադուրոն  հայտարել է նաեւ Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին և 24 ժամ է տվել կոլումբացի դիվանագետներին երկիրը լքելու համար:

*

*