Վենեսուելայում հայտարարել են ապստամբություն սկսելու մասին եւ հարձակվել են ռազմաբազայի վրա

Հարձակվողներից 10-ին հաջողվել է հեռանալ։
venesuela-cuycer

Վենեսուելայում փնտրում են այն 10 մարդկանց, որոնք կիրակի առավոտյան հարձակվել են ռազմաբազայի վրա, զենք-զինամթերք հափշտակել ու հեռացել դեպքի վայրից։

Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ մեջբերելով Վենեսուելային նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքերը։ Ըստ նախագահի՝ մոտավորապես 20 մարդ հարձակվել է Վալենսիա քաղաքի մոտակայքում գտնվող ռազմաբազայի վրա։ Հարձակվողներից 2-ը սպանվել են, 1-ը՝ վիրավորվել, 7-ը՝ ձերբակալվել։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ զինվորական համազգեստով տղամարդիկ հայտարարում են «արյունոտ բռնապետության դեմ» ապստամբության սկզբի մասին։

Երկրի մեծ մասում, սակայն, իրադրությունը հարաբերական հանգիստ է։ Մի քանի վայրերում ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն ապստամբների, սակայն իրավապահները ցրել են դրանք ՝ նաեւ արցունքաբեր գազ կիրառելով։

 

*

*