Գուայդոն համընդհանուր գործադուլի կոչ է արել

Իր հերթին, Մադուրոն հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստակամ է մշակել փոփոխությունների հատուկ ծրագիր․․․
guaido

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն համընդհանուր գործադուլի ու նոր լայնածավալ ցույցերի կոչ է արել՝ նպատակ ունենալով տապալել նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը: Ու սա այն դեպքում, երբ չորեքշաբթի Կարակասում անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով 2 ցուցարար է զոհվել:

Իր հերթին, Մադուրոն հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստակամ է մշակել փոփոխությունների հատուկ ծրագիր եւ ուղղել իր` երբեւէ թույլ տված սխալները: Վենեսուելայի նախագահը նաեւ հերքել է այն պնդումները, թե ինքը պատրաստվել է լքել երկիրը, նաեւ մեղադրել է Միացյալ Նահանգներին հեղաշրջում նախաձեռնելու մեջ:

Վենեսուելական ճգնաժամի խորացման ֆոնին սրվում են նաեւ հարաբերությունները Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ: Միացյալ Նահանգների պետքարտուղարը նորից քննադատել է Ռուսաստանին եւ Կուբային՝ ասելով, թե ապակայունացնում են իրավիճակն այդ երկրում Մադուրոյին աջակցելով: Մայք Պոմպեոն նաեւ հայտարարել է՝ ԱՄՆ-ն կարող է ռազմական ճանապարհով լուծել ճգնաժամը: Ռուսաստանի արտգործնախարարն էլ ասել է Պոմպեոյին, թե Վաշինգտոնի ազդեցությունը Վենեսուելայի վրա կործանարար է եւ դեմ է միջազգային օրենքներին:

*

*