Վենեսուելայում այսօր զանգվածային ցույցեր են սպասվում

Գույադոյի խոսքով՝ այսօր Վենեսուելայի պատմության ամենազանգվածային ցույցն է լինելու:
venesuela-cuyc

Վենեսուելայում այսօր զանգվածային ցույցեր են սպասվում: Խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որին երկրի ժամանակավոր նախագահ է ճանաչել ավելի քան 50 պետություն, կոչ է արել իր աջակիցներին այսօր կրկին փողոց դուրս գալ:

Գույադոյի խոսքով՝ այսօր Վենեսուելայի պատմության ամենազանգվածային ցույցն է լինելու: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլ, որը Գույադոյին Միացյալ Նահանգների խամաճիկն է համարում, կոչ է արել իր աջակիցներին Աշխատավորի օրը փողոց դուրս գալ:

Նշենք, որ նախօրեի հակակառավարական ցույցերի ժամանակ գրանցված բախումների հետեւանքով՝ ավելի քան 100 մարդ է վիրավորվել: Մադուրոն ցուցարարներին մեղադրել է «լուրջ հանցանքների» մեջ ու ասել, որ այս ամենն անպատասխան չի մնա:

*

*