Գուաիդոն «նախագահական» առաջին հրամանագիրն է ստորագրել

Նա նաեւ հայտարարել է, որ չի փակում Բրազիլիայի հետ սահմանը
xuan-guaido222

Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն թվիթերյան իր էջում հրապարակել է առաջին` թիվ 001 հրամանագիրը, որով թույլատրում է հումանիտար օգնության մուտքը երկիր, ինչպես նաեւ որպես «գերագույն գլխավոր հրամանատար»` հրամայում է զինվորականներին` գործել հրամանագրին համաձայն։

Գուաիդոն նաեւ հայտարարել է, որ  չեղարկում է Մադուրոյի հրամանագիրը` Բրազիլիայի եւ Արուբա, Բոնեյրո ու Կյուրասաո կղզիների հետ սահմանը փակելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հարեւան Կոլումբիայում ԱՄՆ-ը մարդասիրական օգնության բաշխման կետ է ստեղծել։

Նախատեսվում է օգնությունը Վենեսուելայի տարածք հասցնել փետրվարի 23-ին։

*

*