Վենեսուելան ԱՄՆ-ին է մեղադրում էլեկտրականության զանգվածային անջատումների համար

Պատճառը, Կարակասի պնդմամբ, կիբերհարձակումն է․․․
venesuela

Վենեսուելայում էլեկտրականության զանգվածային անջատումների պատճառը, Կարակասի պնդմամբ, կիբերհարձակումն է, որի համար մեղադրում են Միացյալ Նահանգներին: Վենեսուելան մտադիր է միջազգային բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատար Միշել Բաչետին՝ երկրի էներգետիկ համակարգի վրա իրականացված կիբերհարձակման համար:

Էներգետիկ կոլապսը գրանցվել է երկրում խոշորագույն «Էլ Գուրի» ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով: «Էլ Գուրի»-ին նաեւ աշխարհի խոշորագույն հիդրոէլեկտրակայաններից մեկն է եւ արտադրում է Վենեսուելային անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 80 տոկոսը:

Էլեկտրաէներգիայի մատակարարումը դեռ վերականգնվել է Վենեսուելայի միայն որոշ շրջաններում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները