Վենեսուելան մնացել է առանց էլեկտրամատակարարման

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ պատճառը «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած դիվերսիան է
venesuela-xavar2

Վերջին ժամանակներս Էլեկտրականության երկրորդ համատարած անջատումը մարտի 26-ի գիշերն առանց լույսի Է թողել Վենեսուելայի տարածքի գրեթե 90 տոկոսը, տեղեկացնում է NTN24 հեռուստաալիքը:

Տեղական ժամանակով ժամը 22:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:00-ին) էլեկտրամատակարարումից, մասնավորապես, զրկվել են Կարակասը, Մարակայբոն, Բարինասը, Վալենսիան, ինչպես նաեւ Լարա, Արագուա, Ֆալկոն, Մերիդա եւ մասնակիորեն՝ Նուեւա Էսպարտա նահանգները:

Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են դիտվում երկրի 20 նահանգում:

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ պատճառը «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած դիվերսիան է։ Նշվում է նաեւ հաքերային հավանական հարձակման մասին։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին մեղադրել է տեղի ունեցածի համար նախագահ Մադուրոյի վարչակազմին։

*

*