Վենեսուելայում հոսանքազրկումն ու խմելու ջրի պակասը նոր ցույցերի պատճառ են դարձել

Վենեսուելայում իրադրությունն ավելի է լարվել:
venesuela-cuyc

Վենեսուելայում իրադրությունն ավելի է լարվել: Հոսանքազրկումն ու խմելու ջրի պակասը նոր ցույցերի պատճառ են դարձել: Զայրացած վենեսուելացիներն անվադողեր են այրել ու բարիկադներ սարքել Կարակասում՝ նախագահական պալատի մոտ, պահանջել են Նիկոլաս Մադուրոյից կարգավորել իրավիճակը:

Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ են եղել:

Հիշեցնենք, որ մարտի 25-ից վենեսուելացիների տները կրկին առանց էլեկտրակամատակարարման են մնացել: Սա այդ երկրում 2-րդ զանգվածային էլեկտրաանջատումն է մեկ ամսվա ընթացքում:

*

*