Վենեսուելայում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով նախագահի պաշտոնաթողությունը

Ընդդիմությունը Մադուրոյին մեղադրում է Վենեսուելայում տնտեսական խորը ճգնաժամի համար:
venesuela-cuyc

Կարակասում սեպտեմբերի 1-ին հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել ցույցի՝ պահանջելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողությունը: Ընդդիմությունը Մադուրոյին մեղադրում է Վենեսուելայում տնտեսական խորը ճգնաժամի համար:

Ցույցի կազմակերպիչների խոսքով, սա ամենամեծ հանրահավաքն էր վերջին տարիների ընթացքում. հավաքվել էր գրեթե 1 միլիոն մարդ, ինչպես եւ ակնկալում էին, թեեւ իշխանությունները համաձայն չեն ընդդիմության հրապարակած այս թվի հետ:

Հակակառավարական ցույցերին զուգահեռ, Կարակասի կենտրոնում հավաքվել են նաեւ նախագահ Մադուրոյի կողմնակիցները: Ելույթ ունենալով բազմության առջեւ, Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ՝ ասելով, թե իրենց հաջողվել է կասեցնել այն: Իր պաշտպանության ակցիայի մասնակիցների թիվը վենեսուելացիների ղեկավարը գնահատել Է 30 հազար:

*

*