Վենեսուելայում բերման են ենթարկվել բողոքի ակցիաների 360-ից ավելի մասնակիցներ

Զոհվել է առնվազն 26 մարդ...
venesuela

Վենեսուելայում բերման են ենթարկել հունվարի 21-ից շարունակվող բողոքի ակցիաների 364 մասնակիցների: Այս մասին հունվարի 25-ին Twitter-ի իր Էջում գրել է «Վենեսուելայի քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն:

 «Հունվարի 21-ից 23-ը տեղի ունեցած բողոքների ընթացքում ընդհանուր առմամբ բերման Է ենթարկվել 364 մարդ»,- գրել է Ռոմերոն:

Հունվարի 23-ին Վենեսուելայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են ոստիկանության եւ Ազգային  գվարդիայի հետ ընդհարումների: Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով՝ զոհվել է ցույցերի առնվազն 26 մասնակից:

*

*