Վենեսուելայում կրկին ցուցարարներ են սպանվել

Բողաքի ձայնը Վենեսուելայում չի լռում:
venesuela-cuyc

 

Բողաքի ձայնը Վենեսուելայում չի լռում: Չորեքշաբթի՝ հակակառավարական ցույցերի ժամանակ, առնվազն 3 մարդ է սպանվել, որոնցից մեկը՝ զինվորական: Այսպիսով, այս ամիս Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 8-ի: Իրավապահների հետ բախումների հետեւանքով նաեւ տասնյակ վիրավորներ կան:

Ցույցերն անցկացվում են երկրի տարբեր շրջաններում: Ցուցարարները պահանջում են արտահերթ ընտրությունների անցկացում եւ ընդդիմության առաջնորդների ազատ արձակում:

Նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրում են Վենեսուելայում տնտեսական խորը ճգնաժամի համար: Մինչդեռ Մադուրոն, կարծում է, որ իր հակառակորդները փորձում են պետական հեղաշրջում իրականացնել՝ դրսի ուժերի աջակցությամբ:

Հակակառավարական ցույցերին զուգահեռ, նախօրեին մայրաքաղաք Կարակասի կենտրոնում հավաքվել էին նաեւ Մադուրոյի կողմնակիցները:

Իսկ երկրի ամբողջ տարածքում, իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, չորեքշաբթի ավելի քան 400 մարդ է ձերբակալվել: Ընդդիմությունը կոչ է արել մարդկանց այսօր էլ փողոց դուրս գալ:

*

*