«Եկել է Մադուրոյի գնալու ժամանակը»․ Բոլթոն

ԱՄՆ-ն հումանիտար օգնություն կտրամադրի Վենեսուելային։
venesuela-cuyc

Վենեսուելայում այսօր ընդդիմության աջակիցները համազգային ցույցեր են անցկացնում: Տեղական լրատվամիջոցները համացանցում տեսանյութ են տարածել, որում Վենեսուելայի ռազմաօդային ուժերի գեներալ Ֆրանսիսկո Էստեբան Ռոդրիգեսը նախագահ է ճանաչում երկրի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին: Նա նաեւ հորդորել է իր զինվորական ընկերներին միանալ իրեն:

Վենեսուելայի Օդային ուժերի գերագույն հրամանատարը մեղադրել է նրան դավաճանության մեջ:

Տեղեկացնենք նաեւ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Վենեսուելա: Դոնալդ Թրամփի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Վենեսուելայի ժողովրդին կուղարկեն դեղորայք, վիրաբուժական գործիքներ եւ սննդամթերք: Խորհրդականի խոսքով՝ օգնության խնդրանքով իրենց դիմել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, իրեն նախագահ հռչակած Գուաիդոն: «Եկել է Մադուրոյի գնալու ժամանակը»,-եզրափակել է Բոլթոնը:

*

*