Խռովություն Վենեսուելայի բանտերից մեկում. կան տասնյակ զոհեր

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել...
venesuela-bant-bunt22

Վենեսուելայի Կարաբոբո նահանգի Վալենսիա քաղաքի բանտում այս գիշեր խռովության ու հրդեհի հետևանքով 68 (այլ տվյալներով՝ մինչեւ 80) մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն` հղում անելով լատինաամերիկյան լրատվամիջոցները:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել  դատապարտյալների՝ հրդեհի պատճառով դեպի բանտը շտապած հարազատներին ցրելու համար:

Իշխանությունների կողմից դեպքի հստակ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում, բայց ըստ նախնական վարկածի՝ հրդեհը միտումնավոր է բռնկվել՝ փախուստ կազմակերպելու համար:

*

*