Վաշինգտոնի քաղաքապետը դատապարտել է խաղաղ ցուցարարների վրա հարձակումը

Հետաքննություն կիրականացվի՝ պարզելու, թե ովքեր են այդ բախման իրական հեղինակներն ու հարձակումներն իրականացնողները։
erdoghan-vashington-cec

Վաշինգտոնում` Թուրքիայի դեսպանատան մոտ, հայկական, հունական եւ քրդական համայնքների ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցելության դեմ: Ակցիայի ժամանակ թուրք թիկնապահները, ճեղքելով ոստիկանական ուժերը, հարձակվել են խաղաղ ցույց իրականացնող մարդկանց վրա եւ սկսել հարվածել նրանց:

Ամերիկյան պաշտոնական շրջանակների մի քանի ժամվա լռությունից հետո Վաշինգտոնի քաղաքապետը հայտարարությամբ դատապարտել է տեղի ունեցածը։

Ավելի ուշ մամլո ասուլիսով հանդես եկած Վաշինգտոնի ոստիկանապետը հայտարարել է, որ Դաշնային իրավապահների հետ համագործակցաբար հետաքննություն պետք է իրականացվի՝ պարզելու, թե ովքեր են այդ բախման իրական հեղինակներն ու հարձակումներն իրականացնողները։

Ի դեպ, վիրավորների թվում է նաեւ ծնունդով Հայաստանից քրդուհի Լուսինե Ուսոյանը։

*

*