Վաշինգտոնում թուրքերը դատարան են բերվել ձեռքերն ու ոտքերը շղթայված

Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործած Էրդողանի կողմնակիցները կանգնել են դատարանի առաջ:
dataran-dzerbakalvac

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ հարձակում իրականացնելու դեպքի առթիվ ձերբակալված երկու թուրքի գործով Վաշինգտոնում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել առաջին դատական նիստը: Ձերբակալված ամերիկաբնակ թուրքերը՝ 45-ամյա Սինան Նարինը (Վիրջինիա) և 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը (Նյու Ջերսի), հայտարարել են, որ չեն ընդունում իրենց դեմ ներկայացված մեղադրանքները: Այս մասին հայտնում է Washington Times-ը:

Թուրքերը դատարան են բերվել ձեռքերն ու ոտքերը շղթայված: Էրդողանի կողմնակիցները հրաժարվել են արագ դատավարության իրենց իրավունքից՝ թույլ տալով պաշտպանվող կողմի իրավապաշտպաններին մինչև հաջորդ դատական նիստը՝ հոկտեմբերի 10-ը, ուսումնասիրել ներկայացված մեղադրանքները:

Յըլդըրըմն ու Նարինը մեղադրվում են ատելության շարժառիթներով հարձակում գործելու մեջ, ինչը նրանց պատիժը կարող է ավելացնել 1.5 անգամ: Երկու տղամարդկանց դեմ նաև ներկայացված են կանխամտածված բռնության հանցագործություն իրականացնելու մեղադրանքներ՝ քրեորեն պատժելի հանցանք, որը նախատեսում է մինչը 15 տարվա ազատազրկում:

Յըլդըրըմն ու Նարինը Թուրքիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիներ են: Նրանք երկուսն են այն 19 անձանցից, ում Վաշինգտոնի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացնելու գործով: 19-ից անձանցից 15-ն Էրդողանի թիկնազորի անդամներն են:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հաջորդ շաբաթ այցելելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացմանը: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Վաշինգտոնում ծոծկռտուքին մասնակցած նրա թիկնազորի անդամները կուղեկցեն նրան, թե ոչ:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները