Ջրհեղեղ՝ Վաշինգտոնում

1 ժամվա ընթացքում մոտ 1 ամսվա տեղումներ են եկել
jrheghegh-vashington

Հորդառատ անձրեւներից հետո արտակարգ իրավիճակ է ստեղծվել Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ հեղեղաջրերը լցվել են նաեւ Սպիտակ տուն: Ջրհեղեղի հետեւանքով տուժածներ չկան:

Մասնակիորեն խաթարվել է մետրոպոլիտենի եւ քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Մեկ ժամվա ընթացքում մոտ մեկ ամսվա տեղումներ են գրանցվել: Վաշինգտոնի որոշ շրջաններում ջրի մակարդակն այնքան բարձր է եղել, որ մեքենաներ են մնացել ջրի տակ:

*

*