Վաշինգտոնը չի հանդուրժի օտարերկրյա ռազմական ներկայությունը Վենեսուելայում. Բոլթոն

«Վենեսուելացի զինվորականները պետք է բռնեն երկրի ժողովրդի կողմը»,- գրել է նա Twitter-ում:
jon-bolton

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել Է, որ Վաշինգտոնը «չի հանդուրժի» օտարերկրյա զինվորականների միջամտությունը մոլորակի արեւմտյան կիսագնդի գործերին:

«Վենեսուելացի զինվորականները պետք է բռնեն երկրի ժողովրդի կողմը»,- գրել է նա Twitter-ում:

«Ռուսաստանը պետք Է աշխատի միջազգային հանրակցության հետ վենեսուելական ժողովրդին օժանդակելու համար»,- ընդգծել Է Դոնալդ Թրամփի խորհրդականը:

Ավելի վաղ հաղորդվել Է Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի երկու փոխադրական ինքնաթիռների Կարակաս ժամանելու մասին, որոնք տեղ են հասցրել ռազմատեխնիկական մասնագետների ու բեռներ:

*

*