Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն օրհասական վիճակում է

Դուստրը հայտնել էր, որ հայրն ուղեղի արյան զեղում է ստացել եւ հոսպիտալացվել:
islam qarimov

Ուզբեկստանի նախագահ 78-ամյա Իսլամ Քարիմովն օրհասական վիճակում է: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությունը:

«Անցած օրվա ընթացքում մեր նախագահի վիճակը կտրուկ վատացել է եւ, բժիշկների կարծիքով, այն գնահատվում է օրհասական»,- ասված է Ուզբեկստանի կառավարության հաղորդագրությունում:

Ավելի վաղ, Քարիմովի դուստրը հայտնել էր, որ հայրն ուղեղի արյան զեղում է ստացել եւ հոսպիտալացվել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները