Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Քարիմովի դստերը թունավորել են եւ գաղտնի հուղարկավորել

ԱԱԾ-ի անանուն աղբյուրը պնդել է, որ ինքն անձամբ մասնակցել է թաղմանը։
qarimova

Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի աղջկա թունավորման մասին լուրերը գնալով ահագնանում են։ Կենտրոնական Ասիայից լուրեր հաղորդող centre1.com կայքն այսօր հանդես է եկել նման հրապարակմամբ՝ հղում կատարելով երկրի Ազգային անվտանգության ծառայության անանուն աղբյուրին։

Ըստ աղբյուրի, 44-ամյա Գյուլնարա Քարիմովային թունավորել եւ սպանել են դեռ նոյեմբերի 5-ին։ Նույն օրվա գիշերն էլ նրան թաղել են «Մինոր» գերեզմանատանը՝ Տաշքենդում, եւ գերեզմանի տեղը հավասարեցրել հողին։

ԱԱԾ-ի անանուն աղբյուրը պնդել է, որ ինքն անձամբ մասնակցել է թաղմանը եւ վճռել է հայտնել այդ մասին՝ վախենալով Քարիմովի մյուս երեխաների համար՝ որդու՝ Իսլամի եւ դստեր՝ Իմանի, որոնք գտնվում են Տաշքենդում՝ անօգնական վիճակում։

Նախագահի աշխատակազմը եւ կառավարությունն այս հարցով ոչ մի մեկնաբանություն չեն տալիս։

Գյուլնարա Քարիմովան հորից հետո Ուզբեկստանում ազդեցություն եւ իշխանություն ունեցող անձանցից մեկն էր, եւ դիտարկվում էր որպես հոր իրավահաջորդը՝ նախագահի պաշտոնում։ 2013-ին նա Եվրոպայում հայտնվել էր կոռուպցիոն մի քանի սկանդալների մեջ։ Շվեյցարիայում կալանքի էին վերցվել նրա հաշիվները, որոնց վրա կար շուրջ 8 մլն դոլար։

2016-ի սեպտեմբերի 2-ին հոր՝ Իսլամ Քարիմովի մահվանից հետո Գյուլնարան եւ նրա երեխաները թաղմանը չեն մասնակցել Սամարկանդում։ ԶԼՄ-ները նշում են, որ նա վերջին երկու տարում փաստացիորեն գտնվում է տնային կալանքի տակ՝ զրկված կապի միջոցներից։

*

*