Ուզբեկստանում կսահմանափակվի հարսանիքների եւ հուղարկավորման ծեսերի մասնակիցների թիվը

Հարսանիքներին եւ մյուս հանդիսություններին հյուրերի թվաքանակը չպետք Է գերազանցի 150-ը
uzbekstan

Ուզբեկստանի խորհրդարանը որոշման նախագիծ Է պատրաստել հարսանիքների, ընտանեկան հանդիսությունների, հիշատակման ծեսերի եւ այլ միջոցառումների անցկացումը կանոնակարգելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է «Սպուտնիկ Ուզբեկստան»-ը:

Որոշման նախագծում նշվում Է, որ հարսանիքները, հիշատակման ծեսերը եւ մյուս ընտանեկան հանդիսություններն Ուզբեկստանի ժողովրդի ավանդույթների անքակտելի մասն են: Սակայն վերջին տարիներին նման միջոցառումներն անցկացվում են շատ շքեղ եւ շռայլորեն, ինչը բացասաբար Է ազդում ոչ միայն ընտանիքների ֆինանսական վիճակի, այլեւ մարդկանց ամբողջ կենսակերպի վրա: Այսպես, օրինակ, երիտասարդ զույգերը հաճախ են բաժանվում հարսանեկան երեկույթների վճարման հետ կապված վիճաբանությունների պատճառով:

Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են սահմանափակել ընտանեկան միջոցառումների տևողությունը եւ հյուրերի թվաքանակը: Հարսանիքները եւ մյուս հանդիսությունները պետք Է անցկացվեն ժամը 10:00-ից մինչեւ 23:00-ն: Ընդ որում՝ փլավը կարելի է մատուցել ժամը 12:00-ից մինչեւ 15:00-ն:

Հարսանիքներին եւ մյուս հանդիսություններին հյուրերի թվաքանակը չպետք Է գերազանցի 150-ը, փլավի համար՝ 200-ը: Այդ սահմանափակումները սգո արարողություններին (բացառությամբ փլավի) չեն վերաբերում: Հասարակական անվտանգությունն ապահովելու համար փաստաթուղթն ամուսնության գրանցման արարողությունների եւ հարսանեկան սրահներ ժամանելու համար նախատեսում Է երկուսից ոչ ավելի ավտոմեքենաների օգտագործումը: Ընդ որում՝ վճարովի փոխադրամիջոցների ծառայություններ կկարողանան մատուցել միայն լիցենզավորված փոխադրողները:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները