ՌԴ-ում ուղեւորատար ուղղաթիռ է անհետացել — Երկիր Մեդիա

ՌԴ-ում ուղեւորատար ուղղաթիռ է անհետացել

Ուղղաթիռի հնարավոր կործանման, ուղեւորների և անձնակազմի ճակատագրերի մասին տեղեկությունները ճշտվում են:
uxxatir-pilot

ՌԴ Կրասնոյարսկի շրջանում գտնվող Վանկոր համայնքից Նոր Ուրենգոյ տեղափոխվող ՄԻ­-8 ուղևորատար ուղղաթիռը Յամալի շրջանում անհետացել է ռադարների տեսադաշտից. այս մասին տեղեկացնում է «Ինտերֆակս»­-ը:

Հաղորդվում է, որ ժամեր առաջ ուղղաթիռի անձնակազմի հետ կապն ընդհատվել է, և մեքենան չի ժամանել Նոր Ուրենգոյ՝ վայրեջք կատարելու համար: ТАСС-­ն իր հերթին հայտնում է, որ ՄԻ­-8 ուղղաթիռն անհաջող վայրէջք է կատարել Յամալա­-Նենեցյան ինքնավար շրջանում: Տարբեր տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 20­-22 մարդ:

Ուղղաթիռի հնարավոր կործանման, ուղեւորների և անձնակազմի ճակատագրերի մասին տեղեկությունները ճշտվում են:

*

*