Ուրուգվայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի «սև ցուցակ»-ի առնչությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշել է իրավապաշտպան Օսկար Լոպեսին ներառել «սև ցուցակ»-ում:
oskar-lopes

Ուրուգվայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտը (INDDHH) նամակ է հղել երկրի կանցլեր Ռոդոլֆո Նին Նովոային՝ մտահոգություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշել է իրավապաշտպան Օսկար Լոպես Գոլդարասենային  ներառել «սև ցուցակ»-ում այն բանի համար, որ վերջինս Արցախում սահմանադրական հանրաքվեին աշխատել է որպես դիտորդ: Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:

«Ադրբեջանի կառավարության այս բանաձևը կարող է բացասական ազդեցություն ունենալ Օսկար Լոպեսի իրավունքների վրա, մասնավորապես խոսքի ազատության և տեղափոխման ազատության ոլորտում: Ինստիտուտը խնդրում է կանցլերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Ուրուգվայի վերոնշյալ քաղաքացու իրավունքների խախտումներն անհապաղ դադարեցնելու նպատակով»,- ասվում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտի նամակում:

Ուրուգվայցի իրավապաշտպան Օսկար Լոպեսն ավելի վաղ դատապարտել էր Ադրբեջանին իրեն և մի խումբ այլ գործիչների «սև ցուցակ»-ում ներառելու համար: Նա հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղը հայ բնակչություն ունեցող երկիր է, որն իր ժողովրդի որոշմամբ արդեն 25 տարի անկախ է»:

 

*

*