69 միլիոն երեխա կարող է մահանալ բուժելի վարակներից. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցի համաձայն, 167 միլիոն երեխաներ էլ կապրեն աղքատության մեջ:
erexa-sevamort

Մինչեւ 2030 թվականն` աշխարհում մինչեւ հինգ տարեկան 69 միլիոն երեխա կարող է մահանալ բուժելի վարակներից ու հիվանդություններից, որոնք կարելի է կանխել: Սա տեղի կունենան այն դեպքում, եթե քաղաքական առաջնորդները չկարողանան լուծել գլոբալ անհավասարության հարցը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցի համաձայն, 167 միլիոն երեխաներ էլ կապրեն աղքատության մեջ: Զեկույցի հեղինակներն առավել խնդրահարույց տարածաշրջան են ճանաչել Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրները:

*

*